Mix~Ես առանց քեզ,Ուզում եմ անվերջ,երջանկության արցունքներ,Բարդիների պուրակում,Որքան ցանկացա,Այլ աչեր

Описание к видео Mix~Ես առանց քեզ,Ուզում եմ անվերջ,երջանկության արցունքներ,Բարդիների պուրակում,Որքան ցանկացա,Այլ աչեր

ԵՍ ԱՌԱՆՑ ՔԵԶ❤️

(Կրկներգ:)
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ ինչպես ծաղիկն առանց ջրի:
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ ինչպես թռչունն առանց թևի։

Սեր եմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից
Բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից,
Աչքերիդ մեջ փնտրելով ես թախիծ,
Ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին։

Նորից եկել եմ քեզ ասեմ, իմ սիրելիս,
Որ իմ հոգին դեռ տխրում է ու լալիս,
Ճամփես մենակ՝ քայլում եմ տխրալից,
Ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին։

Կրկներգ:)
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ ինչպես ծաղիկն առանց ջրի:
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ ինչպես թռչունն առանց թևի։❤️

Ես ուզում եմ, որ անվերջ
Սիրտդ ցանկա ինձ համար
Հավիտյան ծաղկի այնտեղ
Միայն սերս բոցավառ:

Եթե գա այդ ժամանակ,
Ինձ մոտենաս, սիրելիս,
Կուզեի, որ սիրավառ
Շունչդ լցներ իմ հոգին:

Ես ուզում եմ ողջ գիշեր
Զմայլված նայել աչքերիդ,
Մոռանալ ցավերն բոլոր,
Ու քեզ գրկել իմ կրծքին:❤️

ԵՐՋԱՆԿՈՒԹԵԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Երջանկութեան արցունքները,
էրովդ տուիր,
երջանկութեան համբոյրները,
շրթներու վրայ դրոշմեցիր:

Գարնան արեւաշող արեւաշող,
վարդերու ինձ բերիր ու
շրթներովդ ինձ այրող,
րտի կիրքը յագեցուցիր:

Երջանկութեան արցունքները,
խո ինձ տուիր,
ու տալով ուրախ յոյ յոյ յոյ
յոյ ինձ երջանիկ դարձուցիր:❤️

Բարդիները խշշացին,
Աղբիւրները լաց եղան,
Տխուր իրար նայեցին,
Ջահել աղջիկն ու տղան։

Տղան ասաց՝ հեռացիր,
Մեր միջեւ էլ սէր չկայ,
Արցունքները հոսեցին,
Թուխ աչքերից աղջկայ։

Ու կանգնեցին նրանք լուռ,
Անջատման վիշտը հոգում,
Եւ գլխահակ ու տխուր
Բարդիների պուրակում։

Իջաւ խաղաղ իրիկուն,
Ստուերները չքացան,
Եւ մի ուրիշ լռութիւն,
Ու երկու սիրտ քարացան։

Տղան գտաւ ուրիշ սէր,
Մոռացաւ այն աղջկան,
Մի ուրիշն էր շիկահեր,
Որ հմայել էր նրան։

Բարդիները խշշացին,
Աղբիւրները լաց եղան,
Բաժանուեցին գնացին,
Ջահել աղջիկն ու տղան։❤️

Որքան Ցանկացա”
1. Որքան ցանկացա ես մի վարդ պոկել,
Որ իր թփի տակ փշեր չունենար,
Որքան ցանկացա ես մեկին սիրել,
Որ, բացի ինձնից, սիրած չունենար:
Որքան ցանկացա ես մեկին սիրել,
Որ, բացի ինձնից, սիրած չունենար:

2. Վարդն առանց փշի ինձ չհանդիպեց,
Որին մոտեցա, ձեռքերս ծակեց:
Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ,
Ու ինձնից բացի ուրիշին գտավ:
Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ,
Ու ինձնից բացի ուրիշին գտավ:

3. Գարունը եկավ ու նորից անցավ,
Եվ այդպես երկար տարիներ անցան,
Սակավ առ սակավ մեր սերը հանգավ,
Իրար մոռացանք, նա`ինձ, ես`նրան...
Նա գնաց հեռու, էլ չի դառնալու,
Վիրավոր սիրտս էլ չի բուժվելու:❤️

Ինձ մի տանջիր հենց այնպես,
Հայացքով քո հմայիչ,
Խորությամբ քո աչերի,
Ինձ մի տանջիր, մի գերիր:

Այլ աչեր կան իմ սրտում,
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ,
Այլ աչեր կան իմ սրտում:

Ջինջ լազուրում աչերիդ,
Մի տենչա ինձ փայփայել,
Մի փորձիր քո դեղերով,
Ինձ կաշկանդել, ինձ գերել:

Այլ աչեր կան իմ սրտում,
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ,
Այլ աչեր կան իմ սրտում:❤️

Комментарии

Информация по комментариям в разработке